Առողջապահության լրատու 18-19.2012
Անքնություն. ինչպես հաղթահարել
Քնի խանգարումները, կամ անքնությունը տարբեր տեսակների են լինում, բայց այսօր ամենատարածվածը սթրեսի պատճառով խանգարումներն են: Եվ այն կարող է շատ երկարատև լինել, մարդուն ուժասպառ անելով: Հնարավո՞ր է սովորել նորմալ քնել, եթե կյանքում սթրեսները շատ-շատ են:
Նյարդայնությունը, մանր ու մեծ տհաճ իրադարձությունները կյանքում շատ են: Եվ ամեն մեկը չէ, որ կարողանում է այդ իրադարձություններին հանգիստ վերաբերվել: Սթրեսի համար ՙվճարվող գինը՚ տարբեր է, բայց մարդկանց մեծ մասի մոտ այն սկսվում է քնի խանգարումներով կամ սովորական անքնությամբ:
Ամեն մեկն էլ ժամանակ առ ժամանակ քնելու հետ խնդիրներ է ունենում, և դա բացատրելի է, մենք ապրում ենք ամենօրյա հույզերով ու հոգեբանական ծանրաբեռնվածություններով լի կյանքի ռիթմով: Թվում է, որքան ծանրաբեռնված լինենք, այնքան լավ ենք քնելու, քանի որ օրգանիզմը հանգստանալու կարիք ունի: Բայց, որքան էլ տարօրինակ լինի, ամեն ինչ ճիշտ հակառակն է լինում. որքան մեծ է լարվածությունը, այնքան վատ ենք մենք քնում: Ամեն մեկն իր խնդիրներն ունի. մեկը չի կարողանում երկար ժամանակ քնել, մյուսը արթնանում է գիշերվա կեսին կամ լուսադեմին ու այլևս չի կարողանում քնել: Եվ այդ տհաճ շրջանը քանդելը շատ դժվար է. սթրեսը չի թողնում քնել, վատ քնելու պատճառով էլ օրգանիզմը չի կարողանում հաղթահարել սթրեսը: Պատճառն հասկանալի է, հարցն այն է, թե` ինչ անել:
Պետք է սովորել պայքարել ոչ թե անքնության դեմ, այլ սեփական տագնապայնության ու անհանգստության:
Առաջինը, սովորություն դարձրեք, որպես կանոն, քնելուց երկու ժամ առաջ բոլոր խնդիրները մի կողմ դնել: Ինքներդ ձեզ արգելեք վերհիշել օրվա իրադարձությունները, մտածել խնդիրները հարթելու մասին: Դա թողեք վաղվա օրվան, թարմ գլխով մտածելու համար: Դյուրին է նման խորհուրդներ տալը, բայց ինչպես հետևալ դրանց: Փուլ առ փուլ: Իդեալական տարբերակ է քնից առաջ գոնե կես ժամ զբոսնելը:
Հիանալի օգնում է նաև ճիշտ լիցքաթափվելը: Այն կարելի է սկսել տաք ցնցուղից, կամ ոտքերի համար տաք լոգանքից, ջուրը հիանալի վերացնում է լարվածությունը: Կարելի է նաև կատվախոտի արմատի, գայլուկի թուրմով տաք թեյ խմել կամ էլ մեկ գդալ մեղրով տաք կաթ: Որոշ մարդկանց կարող է օգնել ընթերցանությունը կամ հեռուստացույցի ցածրաձայն հաղորդումը: Մյուսներին, ընդհակառակը, ննջարանում մթությունն ու լիակատար լռությունը: Փորձեք հարմար տեղավորվել անկողնում, փակել աչքերն ու հետևյալ շնչառական վարժությունը կատարել. դանդաղ խորը ներշունչ, հետո արտաշունչ: Մի քանի անգամ կրկնեք, աշխատելով արտաշունչի ժամանակ լիովին թուլանալ: Ներշունչ կատարելիս կարելի է նաև հաշվել` 1 ոչխար, 2 ոչխար…, որը կօգնի հանգստացնել գիտակցությունը: Բոլոր ոչխարներն արդեն հոտի մեջ են, իսկ որտե±ղ է քունը: Եթե 15-20 րոպե հետո չի հաջողվում քնել, ձեր ոչխարների հոտը մի շատացրեք, մի տանջվեք, անկողնուց վերկացեք: Ինչ-որ բանով սկսեք զբաղվել, միայն թե ոչ համակարգչով: Սկսեցիք հորանջե՞լ: Նորից պառկեք: Քունը նորից չկա՞: Նորից վեր կացեք: Որպես կանոն, երկու կամ երեք անգան պառկել-վերկենալուց հետո հաջողվում է արագ քուն մտնել: Ընդհանրապես հաշվի առեք, որքան քիչ ժամանակ եք անցկացնում անկողնում, այնքան արագ եք քուն մտնում: Եվ ընդհակառակը, որքան երկար եք սկսում սպասել, որ քնեք, այդքան դժվարանում է այն: Անկողնում երկար պառկած մնալը քչացնելը լավացնում է քնի որակը: Քնի խանգարումները, որպես կանոն, կապված են բարձր տագնապայնության և հուզական գրգռվածության հետ, դա հազվադեպ է հատուկ բուժման կարիք զգում: Դրությունը առավել լուրջ է, եթե մարդը քնում է տագնապով և արթնանում շատ վաղ առավոտյան (ժամը 4-5-ին) և այլևս քնել չի կարողանում: Դա կարող է նևրոզի կամ սկսվող դեպրեսիայի ախտանշաներից մեկը լինել, այդ պատճառով էլ պետք էդիմել նյարդաբանին: Բժշկի հետ խորհրդակցել պետք է նաև այն դեպքում, եթե օրգանիզմը սթրեսին արձագանքում է հաճախակի արթնացումներով:
Իսկ, գուցե, հաբե՞ր
Մենք սովորել ենք առողջության հետ կապված խնդիրները հարթել ոչ թե բժշկին դիմելով, այլ մոտակա դեղատուն վազելով, որտեղ ամեն ինչ կա, և փորի ցավի, և գլխացավի, և ռադիկուլիտի դեմ, և այդ ամենն էլ վաճառում են առանց դեղատոմսի… Բացի քնաբերներից: Չնայած այստեղ էլ են բացառություններ լինում` բուսական հիմք ունեցող դեղամիջոցներ, պատրաստուկներ, որնց բաղադրակազմում կա կատվախոտ, դաղձ և այլն: Շատերին դրանք անվտանգ են թվում: Բայց դա ամենևին էլ այդպես չէ: Այդ նույն կատվախոտը խորհուրդ չի տրվում այն անձանց, ովքեր լյարդի հետ խնդիրներ ունեն, իսկ սրտային անբավարարությամբ տառապող տարեց մարդկանց մոտ կատվախոտի բացակայությունը կարող է տախիկարդիա առաջացնել: Նույնիսկ երիցուկը, գայլուկի կոները, մեղվախոտը, որոնք մտնում են առանց դեղատոմսերի վաճառվող «հանգստացնող դեղորայքի», ինչպես և «անքնության դեմ դեղորայքի» մեջ, բոլորը չէ, որ լավ են յուրացնում: Խորհուրդ չի տրվում դրանց միաժամանակյա ընդունումը այլ սեդատիվ դեղորայքի հետ:
Այնպես որ, եթե քնաբերի անհրաժեշտությոնը կա, ուրեմն հարկ է ընդունել միայն բժշկի նշանակածը: Միևնույն ժամանակ, բժիշկները խորհուրդ են տալիս քնաբեր դեղամիջոցները ընդունել կարճատև կուրսերով (3-4 շաբաթից ոչ ավելի), ոչ ամեն օր, այլ ընդմիջումներով (շաբաթը 2-4 անգամ) և ոչ հաճախ: Քանի որ շատ քնաբերներ կողմնակի ազդեցություններ ունեն: Ժամանակի հետ դրանք կորցնում են իրենց ազդեցությունը, քանի որ օրգանիզմը սովորում է այդ դեղամիջոցներին և արդեն կախվածություն է ձեռք բերում:
Հանձնարարվում է
- Հանգստյան օրերին շատ երկար չքնել, արթնանալ ու անկողնուց վեր կենալ մյուս օրերի պես, որպեսզի չխախտվի օրգանիզմի կենսառիթմը:
- Ննջարանից հանել այն իրերը, որոնք հիշեցնում են աշխատանքը, գրասեղանը, համակարգիչը, հեռախոսը և այլն: Դրանք հիշեցնում են հոգսերի մասին և նպաստում անքնությանը:
- Եթե ծխում եք, աշխատեք վերջին ծխախոտը հանգցնել քնելուց երկու ժամ առաջ, քանի որ նիկոտինն էլ է նպաստում անքնությանը:
- Ալկոհոլի փոքր չափաքանակը (40-50գ օղի, կամ 200-250գ չոր գինի) հանգստացնող ազդեցություն է գործում, սակայն սպիրտի մեծ չափաքանակը նվազեցնում է խորը քնի տևողությունը և այն ընդհատուն դարձնում:
Քնաբեր ընդունելիս պետք է հիշել չորս «ոչ»-ի մասին.
- չբարձրացնել բժշկի նշանակած չափաքանակը, եթե պատրաստուկը չի ազդում.
- քնաբեր դեղորայքի հետ միաժամանակ ալկոհոլ չօգտագործել, դրանց փոխազդեցությունը կարող է կոմայի և մահվան պատճառ դառնալ.
- քնաբեր դեղորայքը չօգտագործել 4 շաբաթ շարունակ.
- դեղորայքի ընդունումը կտրուկ չդադարեցնել, այլ չափաքանակն իջեցնել աստիճանաբար, որպեսզի դադարեցնելուց հետո քնի որակը չվատանա:
Եթե մարդը քնի խանգարմամբ տառապում է մեկ ամսից ավելի և դա բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության վրա, խանգարում է նորմալ աշխատելուն, ապա անհրաժեշտ է բուժման կուրս ընդունել` դիմելով համապատասխան մասնագետի:
Մեդ-Պրակտիկ
02.07.2015
Հարգելի Artur, բարև Ձեզ: Անքնության պատճառները տարբեր են, դրանք կարող են կապված լինել ինչպես տարբեր հիվանդությունների, այնպես էլ գերհոգնածության հետ: Եթե վերջին ժամանակները ունեցել եք սթրեսային վիճակներ, ֆիզիկական և մտավոր գերծանրաբեռնվախություն, հնարավոր է, կապված է դրա հետ: Երբեմն անքնության պատճառ կարող է լինել սենյակի, որտեղ քնում եք, անբարենպաստ պայմանները` շոգը, անհարմար անկողինը և այլն:
Artur
11.06.2015
Կարդացեք նաև
Մարդու օրգանիզմի բոլոր օրգանները ենթարկվում են որոշակի կենսառիթմերի և դրանց առանձնահատկություններն իմանալիս կարելի է ազդել բուժման գործընթացի վրա և արագացնել ապաքինումը...
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստում քննարկվեց լիցենզավորման գործընթացի բարելավման հարցը...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ մարզպետարանների առողջապահության վարչությունների ու բաժինների պետերը ներկայացրեցին մարզային ենթակայության...
Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման...
Ինչու՞ է առաջանում միզաքարային հիվանդությունը: Ինչպես է այն դրսևորվում: Ինչպես այն բուժել և կանխարգելել...
Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...
Ինչու է խոլեսթերինը այդքան վնասակար համարվում: Բանն այն է, որ անոթի պատերին հավաքված խոլեսթերինային կուտակները պատերը հաստացնում են, անոթի լուսանցքը նեղանում է, արյան մատակարարումը վատանում է...
Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների...
Առողջության առաջնային պահպանման օղակի և ուղեգրումների համակարգի բարելավման միջոցով մայրական և նորածնային հիվանդացության ու մահացության կրճատումը Հայաստանում նոր թափ է ստացել և արձանագրված դրական արդյունքներն ակնհայտ են...
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերը յուրաքանչյուր պետության համար մնում են առաջնային, որովհետև հաշմանդամ, անկախ այն բանից, հաշմանդամությունը բնածին է, թե ձեռքբերովի...
Էստրոգեն հորմոնը կարող է նպաստել թոքերի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման, այդ թվում այս հիվանդությունների խորացման, եթե մարդը ծխում է...
- ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն